Այս տարվա 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտակարգ պատահարների թիվը նվազել է: Այս մասին այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Այս տարի արդեն գրանցվել է 2264 պատահար` 49-ով քիչ նախորդ տարվա համեմատ: Դրանց հետեւանքով եղել է 49 զոհ, 23-ով քիչ, քան նախորդ տարի: Արտակարգ պատահարներից աչքի են ընկել թունավորումների, ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհների դեպքերը` համապատասխանաբար գրանցվելով 707, 596 եւ 717: Զոհերի առատություն եղավ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում` զոհերի 90 տոկոսը»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Արտակարգ պատահարները, Հովհաննես Խանգելդյանի խոսքով, նվազել են այն պատճառով, որ գարունը հանգիստ է սկսվել, տարերային վտանգավոր գործոններով պայմանավորված երեւույթների ակտիվացում չի նկատվել:
«Վերջին երկու ամսիներին հիմանականում կենցաղային զանգեր ենք ստանում»,- ասաց նա` նշելով, որ ահազանգերի զգալի մասը եղել են հունվարին` առատ ձնով պայմանավորված:



























