Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տարի արդեն մի քանի զավեշտալի զանգեր են գրանցվել:

«Մի քաղաքացի  սխալմամբ «911»-ի ավտոմատացված համակարգին է ուղակել իր ընկերուհուն ուղղված նամակը` «Շնորհավոր գարնան առաջին օրդ, քաղցրս: Միշտ իմ գլխից անպակաս լինես ու ինձ լսող լինես»: Հետադարձ կապով ճշտեցինք, որ քաղաքացին ցանկացել է ընկերուհուն գրել, սխալմամբ մեզ է ուղարկել»,-  այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Մի քաղաքացի էլ զանգահարել է ԱԻՆ, հետաքրքվել առաջիկա 20 տարվա եղանակային կանխատեսմամբ:

Մեկ այլ զավեշտալի ահազանգ էլ եղել է փակ դռան վերաբերյալ: Քաղաքացին ասել է, որ ինքը չի կարողանում մուտք գործել իր բնակարան, քանի որ իր «փիսիկը չարաճճի է, չգիտի` ինչպես, նա դուռը փակել է իր վրա»: