Խնդրում եմ, որեւէ մեկը շտապողականություն չցուցաբերի, ամեն ինչ ուսումնասիրվում է, կան արձագանքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ_-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ «Պանամական փաստաղթղերում» 37 ՀՀ քաղաքացիների անուններ կան ընդգրկված:

Դիտարկմանը, թե այնտեղ կարող են լինել նաեւ պաշտոնյաների անուններ, նա րաձագանքեց. «Եթե նման անուններ կան, դրանց շրջանակներում համապատասխան մարմիններն իրականացնում են ուսումնասիրություններ եւ ենթադրություններ պետք չի անել: Շատ անուններ կարող են շոշափվել, դրանց հավաստիության մեջ հարկավոր է համոզվել, նոր ենթադրություններ անել կամ տեղեկատվություն տալ: Առայժմ դա զուտ ինֆորմացիա է, պարզապես տպագրություն է, համբերենք, տեսնենք համապատասխան մարմինները կատարեն համապատասխան ուսումնասիրությունները, նոր կանենք հետեւություններ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը (ICIJ ) մայիսի 9-ին տվյալների բազա է հրապարակել, որում շուրջ 214 հազար օֆշորային ընկերություններ են ընդգրկված՝ գրանցված 21 տարբեր վայրերում. Նեւադայից մինչեւ Հոնկոնգ եւ Բրիտանական Վիրգինյան կղզիներ:

Այս տեղեկությունը ներկայացվել է, այսպես կոչված, «Պանամյան փաստաթղթերի» հետաքննության շրջանակում, որոնք տեղեկություններ են պարունակում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների եւ դրանց հետեւում կանգնած մարդկանց մասին:

Արխիվում տեղեկություններ կան նաեւ 100 հազար օֆշորային ընկերությունների մասին, որոնք ICIJ-ը հրապարակել է դեռեւս 2013 թվականին:

Նշենք, որ Հայաստանի բաժնում 37 անուն կա, այդ թվում՝ ԴԱՀԿ  նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի: