Մայիսի 5-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ խնդրել, որ Վերին Կարմիրաղբյուր ոստիկան ուղարկեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.00-ի սահմաններում 1960 թ. ծնված Միսակ Օ.-ն, 1934 թ. ծնված Սուրեն Վ.-ի առանձնատանը ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել եւ վերջինիս պատճառել է «գլխի, դեմքի շրջանի կտրած վերքեր, աջ ուսահոդի հոդախախտ» մարմնական վնասվածք: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննությու: Նախապատրաստվում են նյութեր:



























