Մայիսի 3-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարաման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 34-ամյա Վարդան Գ.-ն եւ հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 12.25-ից 12.35-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, ննջասենյակից գողացել գումար եւ ոսկյա զարդեր, այնուհետեւ բնակարանում հանդիպելով Վարդան Գ.-ի քրոջը` դիմել է փախուստի:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 33-ամյա Հրանտ Մ.-ն, որը մայիսի 5-ին ներկայացել է բաժին եւ ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ողղությամբ:
Կատարվում է քննություն:



























