1964- 74 թթ. ծնվածները նույնպես կարող են պետությունից կենսաթոշակային համավճարներ ստանալ:Այս մասին մայիսի 10-ին ԱԺ-ում ասել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նրա խոսքով, ի սկզբանե, այդ պետական համավճարները ( աշխատավարձի 5 տոկոսի չափով, ի լրումն այն 5 տոկոսի, որոնք աշխատողն ինքն է վճարում), նախատեսված էին 1974-ին եւ դրանից հետո ծնվածների համար: Նրանց համար 2017-ի հուլիսից կենսաթոշակային վճարները պետք է պարտադիր դառնան նաեւ մասնավոր սեկտորում ( քննարկվող օրինագիծն առաջարկում է եւս մեկ տարով հետաձգել այս ժամկետը՝ մինչեւ 2018-ի հուլիսը), իսկ պետական ոլորտում դրանք պարտադիր են 2014-ի հուլիսից: Մաժամանակ, եթե 1964-74թթ ծնվածները մինչեւ 2018-ի հուլիսը կամավոր հիմունքներով որոշեն կուտակային կենսաթոշակային մուծումներ անել, նրանք նույնպես կստանան համաֆինանսավորում: Իսկ եթե նրանք որոշեն միանալ համակարգին 2018-ից հետո, ապա գումարներ փոխանցել նրանք կկարողանան, բայց պետության կողմից համաֆինանսավորում արդեն չեն ստանա:
Նախարար. 1964-74 թթ. ծնվածները նույնպես կարող են պետությունից կենսաթոշակային համավճար ստանալ

Հասանելի է
русский
























