Հայաստանի Աժ-ում արդեն 4-րդ աանգամ է ներկայացվել Հրազդանի ցեմենտի գործարանին արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը: Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ օրինագծի բովանդակությունը նույնն է մնացել: Այս օրինագծով առաջարկում են գործարանին ներել հարկային պարտավորությունների ուշացման համար տուգանքները (մայր գումարը առաջվա պես պետք կլինի վերադարձնել): 
Հիշեցնենք, որ ապրիլին օրինագիծն ընդունվել է առաջին երկու ընթերցումներով, բայց 3-րդ ընթերցման ժամանակ ընդդիմությանը հաջողվել է ձախողել քվեարկությունը: Օրինագիծն առաջարկում է գործարանի 935 մլն դրամի ընդհանուր հարկային պարտքերից դուրս գրել 510.1 մլն դրամի չափով տուգանքը ( շուրջ 1 մլն 50 հազար դոլար): Գործարանն այդ պարտքերը կուտակել էր նախկին սեփականատեր, ձեռներեց Միխայիլ Բաղդասարովի օրոք: Գործարանի ունեցվածքն ու բաժնետոմսերը գրավ են դրված «ՎՏԲ Արմենիա» բանկում, իսկ ձեռնարկության նկատմամբ սկսվել է սնանկ ճանաչելու դատավարություն: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության համար կարեւորությոնը, նաեւԿոտայքի մարզի համար սոցիալական կարեւորությունը՝ (գործարանը ապահովում է 470 աշխատատեղ), մեկ տարի առաջ վարչապետի ղեկավարությամբ աշխատախումբ ստեղծվեց: Կառավարությունն առաջարկում է գործարանին ազատել պարտային ծանրաբեռնվածության մի մասից, որպեսզի վերջինը կարողանա ավելացնել արտադրությունը ու լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Բաղդաասարովին պետք է պատասխանատվության կանչել: