ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկնել է Գերմանիա: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, որ ԱԺ նախագահը Գերմանիա է մեկնել անձնական պատճառներով:
Նշենք, որ մեր տեղեկություններով, ԱԺ նախագահը Գերմանիա է մեկնել բուժման հերթական կուրսն անցնելու:
Ավելի վաղ NEWS.am-ը հղում կատարելով «Հրապարակ» թերթին, տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսին կրկին մեկնելու է Գերմանիա` եւս մեկ ստուգում անցնելու:




























