Երեւանում մայիսի 9-ին, Սարի թաղի տներից մեկի մառանում կախված հայտնաբերված 27-ամյա Գ. Տ.-ն 3-ամյա տղայի հայր էր:
Նրա ծանոթներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ երիտասարդը մի քանի ամիս առաջ էր ամուսնալուծվել, որդին ապրում է մոր հետ:
27-ամյա տղան հոգեկան խնդիրներ է ունեցել: Ապրել է մոր ու եղբոր ընտանիքի հետ: Նա մշտական աշխատանք չի ունեցել:
Նշենք, որ մարմինը կախված վիճակում գտել էին հարազատները, մայիսի 9-ի երեկոյան:



























