Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ եւ քննարկել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

ԼՀՂ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերին,  ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանն արժեւորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը Հայոց ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համաժողովի անցկացումը՝ ընդգծելով միջոցառման յուրահատուկ կարեւորությունը: