59 տարեկանում մահացել է «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիրներից եւ ջոկատի ռազմական խորհրդի անդամ Կարեն Ղազարյանը, հաղորդում է «Երկիր Մեդիան»: 

Նա ունեցել է մարտական հարուստ ուղի: Մասավորապես, մասնակցել է Գետաշեն-Մարտունաշեն գյուղերի պաշտպանությանը, Լաչինի համար մղվող մարտերին, մի շարք գյուղերի ազատագրման մարտական գործողություններին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Կարեն Ղազարյանը պարգեւատրվել է Արցախի եւ Հայաստանի կառավարական եւ գերատեսչական պարգեւներով:

Կարեն Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 18-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը մայիսի 12-ին, ժամը 14-ին Եռաբլուրում: