Թուրքական Haberturk հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ընթացքում լրագրող Մեթեհան Դեմիրը հայտարարել է, թե վարչապետի հավանական թեկնածուներից է Պաշտպանության նախարար  Իսմեթ Յըլմազը։

Մեթեհան Դեմիրը, խոսելով Թուրքիայում մայիսի 22-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի մասին, ասել է, թե այդ համագումարի կազմակերպմամբ զբաղվող պատասխանատուներն իրեն մանրամասներ են հայտնել։

Թուրք լրագրողը շեշտել է, թե վարչապետի հավանակն թեկնածու է Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։