Մայիսի 7-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 3 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկում մարդ կա ընկած:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված տղամարդու դիակ` արտաքինից բռնության հետքերով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը  58-ամյա Սամվել  Հարությունյանն է:

Նրան ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 1968 թ.ծնված Աշոտ Խ.-ն:

Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն: