Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետում դրամարկղային մեքենաների ծրագրերի խափանման պատճառով մայիսի 10-ի երեկոյան բազմաթիվ գնորդներ ստիպված են եղել շուրջ մեկ ու կես ժամ իրենց գնումներով կանգնել դրամարկղերի մոտ:

 NEWS.am-ի հետ զրույցում սուպերմարկետի աշխատակիցները նշեցին, որ առաջին դեպքն է, երբ համակարգչային ծրագիրը խափանվում է այսքան երկար ժամանակով: Աշխատակիցների խոսքով, ծրագրի խափանումից 20 րոպե անց դրամարկղերի մոտ սպասող քաղաքացիներին տեղեկացվել է, որ խափանում է տեղի ունեցել, եւ չեն կարող ասել, թե խնդիրը երբ կկարգավորվի: Մինչդեռ մեզ հետ զրույցում հերթի մեջ գտնվող քաղաքացիներից շատերը պնդում էին, որ սուպերմարկետի աշխատակիցներն իրենց չեն ասում՝ երբ կկարգավորվի խնդիրը:

«Մենք արդեն մեկ ու կես ժամ ՝ կանգնած ենք, հարցնում ենք՝ որքան պետք է սպասենք, նորմալ բան չեն ասում, ասում են՝ դիմեք մենեջերին, մենեջերն էլ չկա: Սկզբից ինձ թվում էր՝ ուղղակի հերթ է, 20 րոպե կանգնելուց հետո հասկացա, որ տեխնիկական խափանում կա»,-մեզ հետ զրույցում ասաց հաճախորդներից մեկը:

Նշենք, որ սուպերմարկետի դրամակղերի մոտ հերթ կանգնած քաղաքացիներից շատերը չսպասելով համակարգչային ծարգրի կարգավորմանը՝ իրենց գնումները թողնելով  հեռացան:

Նշենք, որ մենեջերին գտնելու NEWS.am-ի թղթակցի ջանքերը նույնպես արդյունք չտվեցին: