Թուրքիայի Մուշի հայկական գերեզմանները կրկին ենթարկվել են գանձագողերի հարձակումներին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վան եւ մյուս հայկական բնակավայրերի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն Մուշում լրագրողներին ցույց է տվել գանձագողերի կողմից պղծված հայկական գերեզմանները։

Ազիզ Դաղջըն նշել է, որ գանձագողերը պղծել են հայկական տասնյակ գերեզմաններ՝ հանգուցյալների ոսկորները շաղ տալով շրջակայքում։

Նա շեշտել է, որ այդ հարցով արդեն դիմել է Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն եւ կազմվել է համապատասխան արձանագրություն։ «Բացի այդ գերեզմանների վերականգնման հարցով էլ դիմել Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն»,-ասել է Ազիզ Դաղջըն՝ կոչ անելով գանձագողերին անտեղի չպղծել հայերի գերեզմանները, քանի որ հայերը հանգուցյալների հետ ոսկիներ չեն դնում։