Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 6.10-ին, Մոսկվա-Երեւան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել եւ կամավոր բաժին ներկայացել 22-ամյա Արմիկ Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ եւ 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:



























