Լիազորված տնտեսական օպերատորի ռեժիմը հնարավոր կլինի ընդլայնել ու տարածել նաեւ տարեկան 1 մլրդ դրամից շատ ներմուծում-արտահանում ունեցող բիզնեսի վրա: Այս մասին մայիսի 11-ին ԱԺ-ում ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունենրի նախագիծը համապատասխան օրինագծերի փաթեթով:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը շնորհվում է տնտեսվարող սուբյեկտներին, որոնք մաքսային ռեժիմի խախտումներ չեն անում: Այդ սուբյեկտները ստանում են ապրանքների պարզեցված ձեւակերպման հնարավորություն: Միրումյանը նշեց, որ ըստ գործող օրենսդրության՝ լիազոր օպերատորներ կարող են դառնալ միայն այն սուբյեկտները, որոնք տարեկան 50 միլիոն դրամից ոչ քիչ բայց 1 մլրդ դրամից ոչ շատ ներմուծում- արտահանում են անում: «Իսկ հիմա վերին սահմանափակումը առաջարկում են հանել, որպեսզի այդ ռեժիմից կարողանան օգտվել նաեւ խոշոր բարեխիղճ ձեռնարկությունները.,- նշեց Վախթանգ Միրումյանը: