Անհրաժեշտ է երաշխիքներ պահանջել Լեռնային Ղարաբաղում շփման գծում հրադադարի մասին պայմանավորվածության պահպանման համար։ Այս մասին մայիսի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որեւէ նոր փաստաթուղթ ստորագրելու կարիք չկա։ «Դա ձեռնտու կլիներ Ադրբեջանին, բայց ոչ երկու հայկական պետություններին։ Մենք պետք է հրադադարի մասին պայմանավորվածության պահպանման երաշխիքներ պահանջենք։ Վաղ թե ուշ մենք պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստենք, դա այլընտրանք չունի,- ընդգծեց է Մարտիրոսյանը եւ անմիջապես հավելեց,- այլ բան է, որ այս պահին ոչ արդյունավետ բանակցությունները միգուցե անտեղի են»։




























