Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար կտրուկ քայլերի գնալ պետք չէ։ Այս մասին մայիսի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ միջազգային մամուլում արդեն լուրեր են հայտնվել, որ Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը։ «Բայց ես կարծում եմ, որ պետք չէ գնալ կտրուկ քայլերի, առանց դրանց իրականացնելու պատրաստության։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը այս կամ այն ճնշման տակ վերականգնի ռազմական գործողությունները»,- հարցադրում է արել Բորիս Նավասարդյանը։