Հայաստանի կառավարությունը չի ուզում մաքսանենգ առեւտրի համար բանտ նստեցնել: Այդ մասին մայիսի 11-ին Հայաստանի կառավարությունում հայտնել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` պատասխանելով   «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցին:   

Օրինագծի քննարկմանը, որով մաքսանենգ առեւտուրը պատրաստվում են քրեական հանցագործությունից դարձնել վարչական հանցագործություն  (բացի ծանրացուցիչ հանգամանքներով դեպքերից) Զոհրաբյանը կասկածել է, թե խոշոր խարդախները չեն ազատվի արդյոք փոքր տուգանքներով: Դրան ի պատասխան, Միրումյանը հայտնել է, որ տուգանքները բոլորովին էլ փոքր չեն. մաքսանենգության մեջ բռնվածը պարտավոր կլինի  վճարել ամբողջ մաքսը, բացի այդ, նաեւ` տուգանք  ապրանքային խմբաքանակի արժեքի    100 տոկոսի չափով: «Նման տուգանքների դեպքում մաքսանենգ առեւտուրը ուղղակի ոչ շահավետ կլինի», - ամփոփել է Միրումյանը: