Հայաստանում ուզում են մեղմել հարկային օրենսդրության փոքր եւ չկանխամտածված խախտումների համար նախատեսված պատիժը։ Այս մասին մայիսի 11-ին խորհրդարանում ասել է ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։

Նախաձեռնությունը չի մտնում այս օրինագծի մեջ, բայց Կառավարությունն արդեն սկսել է քննարկել, թե ինչպես կարելի է այստեղ ավելի մեղմ գործել, բայց չանցնել ողջամտության սահմանները։

«Բոլոր այն դեպքերում, երբ դիտավորյալ խախտում է եղել, մենք պատժելու ենք ամբողջ խստությամբ, իսկ երբ ոչ, ավելի մեղմ կլինենք։ Պետք է նշեմ, որ նման տարանջատում տանելը, թե ով է դիտավորյալ խախտել օրենքը, իսկ ով՝ ոչ, շատ դժվար է։ Բայց մենք կլուծենք այդ խնդիրը»,- նշել է Միրումյանը։