Եգիպտոսում Ասուանի նահանգի քրեական դատարանը միջցեղային հակամարտության պատճառով 28 մարդու սպանության գործով կարող է 25 մեղադրյալի մահվան դատապարտել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Յաում 7» կայքի տեղեկություններով՝ դատարանը 25 մեղադրյալների գործերը հանձնել է երկրի գերագույն մուֆթիին, որը պետք է հաստատի կամ մերժի մահապատիժը։

Երկու ցեղերի միջեւ ծագած հակամարտության գործով, որը 2014-ին 28 մարդու կյանք էր խլել, անցնում է 163 ֆիգուրանտ։

Նշենք, որ հակամարտությունը բռնկվել էր Բենի Խիլալ եւ նուբիական Դաբուդիա ցեղերի միջեւ Ասուանում։ Դրա առիթը եղել էր ուսանողների միջեւ աղջկա պատճառով ծագած վեճը։