Ազգային ժողովում շարունակում են քննարկել օբսիդիանի հանքերի շահագործման տուրքի նվազեցման  հարցը։ Տուրքերը պլանավորում են իջեցնել տարեկան 10 մլն դրամից մինչեւ 100 հազար դրամ արդյունահանման զարգացման նպատակով։ «Պետտուրքի մասին» օրենքում Համապատասխան փոփոխությունների նախագիծը, որն ընդունվել է 1-ին ընթերցմամբ, մայիսի 11-ին ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը։