Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 17.00-ին, 1966 թ. ծնված Արարատ Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, եւ տարբեր տրամաչափի 32 փամփուշտ ու հայտարարել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի Այգեգործական թաղամասում գտնվող իր ամառանոցի նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Զինամթերքը պատկանել է 1997 թ. ԼՂՀ-ում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած մարտական ընկերոջը:





























