Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագիր ներկայացրած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի փետրվարի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի կին դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն եւ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացրել է այլ անձի կենսագրական տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր:
Կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:



























