«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ եւ կնքել են միացման պայմանագիր:

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել եւ գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները եւ հաստատել են փոխանցման ակտը:

Уважаемые семьи отбывающих обязательную военную службу,
ACBA-CREDIT AGRICOLE BANK понизил ставки уже действующих или выдаваемых потребительских кредитов. Спасибо тебе, защитник Родины… Все будет хорошо!

Արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկը երեկ՝ մայիսի 10-ին գրանցել է փոխանցման ակտը եւ «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը: Կենտրոնական բանկի խորհուրդը 10.05.2016թ. նաեւ  ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան: