Երեւանում նոր աղբանոցին կից գազի հավաքման ջրհորներ կկառուցեն: Այդ մասին մայիսի 11-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Երեւան փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ներկայացնելով Երեւանում գործող Նուբարաշենի աղբանոցի հարեւանությամբ նոր աղբանոցի շինարարության ֆինանսական համաձայնագիրը:  

Ֆինանսավորման ընդհանուր չափը կկազմի 24 մլն եվրո. 8-ական մլն վարկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Եվրոպական ներդրումային բանկից եւ 8 մլնի դրամաշնորհ Եվրոպական հարեւանության քաղաքականության ներդրումային գործիքից: 

Միջոցները կտրամադրվեն աղբանոցի 5 նոր գոտիներից  2-ի շինարարության համար: Դրա ընդհանուր մակերեսը նախատեսված է 29 հեկտար, Նուբարաշենի աղբանոցի գործող   30 հա-ի կողքին:

Առաջին 2 գոտին` 8,5 եւ 4,2  հա, ամբողջությամբ մեկուսացված եւ ցանկապատված կլինեն: Դրանց ի հավելումն, կկառուցվի հսկայական ավազան, լաբորատորիաներ եւ մուտքային ուղիներ եւ այլ ենթակառուցվածք, այդ թվում` աղբատարների սանիտարական լվացման կետ:   

«Ցավոք սրտի, ներկայումս բեռնատարները աղբանոցից չլվացված են դուրս գալիս եւ այդպես շրջում են քաղաքի փողոցներով», - նշել է Արեյանը:

Նոր, ինչպես եւ հին աղբանոցի համար բիոգազի հավաքման ջրհորներ կկառուցվեն, ինչպես նաեւ կտեղադրվեն էլեկտրաէներգիայի գեներատորներ: