Opel ընկերությունը սկսել է Astra հեչբեկերը հագեցնել երկու մխոցով 1.6 լիտր ծավալ ունեցող 160 ձիուժ հզորությամբ նոր դիզելային շարժիչներով:

Ըստ Motor-ի, նոր շարժիչն աշխատում է 6 աստիճանակարգով մեխանիկական փոխանցման տուփի հետ: Արդյունքում մեքենան 100 կմ արագությունը զարգացնում է 8.6 վայրկյանում, իսկ 80-ից մինչեւ 100 կմ/ժ արագություն մեքենան հավաքում է 7.5 վայրկյանում:

Մեքենայի առավելագույն արագությունը 220 կմ/ժ է: 100 կմ-ի համար վառելիքի ծախսը կազմում է 4.0-4.1 լիտր: