Մայիսի 11-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամի փողոցի թիվ 90 շենքի մոտակայքում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատվածում կայանված ավտոմեքենաների վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ ծառը կոտրվել եւ ընկել է «Mercedes ML430» մակնիշի (վարորդ՝ Է. Թ.) 31 OT 174  եւ «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) 34 TM 468 պետհամարանիշներով ավտոմեքենաների վրա. տուժածներ չկան: Ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մինչ «Կենտրոն» կանաչապատման աշխատակիցների մոտենալը՝ փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

«Կենտրոն» կանաչապատման աշխատակիցները ծառը մասնատել եւ տեղափոխել են: