Մայիսի 11-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնահրկիզվել, եթե համապատասխան ծառայություններից չմոտենան և չարձանագրեն տան տանիքի վթարային վիճակը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1977 թ. ծնված Ն. Ս.-ը իր վրա դյուրավառ նյութ (բենզին) է լցրել  և սպառնում է ինքնահրկիզվել:

Մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը` հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Մեսրոպյանը բնակչին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: