Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 12-ին, իր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը՝ 80 կողմ, 12 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ օրինագիծը 3-րդ ընթերցմամբ քվեարկության կդրվի մայիսի 16-ին մեկնարկող ԱԺ քառորյայի ժամանակ:

Հիշեցնենք, որ ապրիլին օրինագիծն ընդունվել է առաջին երկու ընթերցումներով, բայց 3-րդ ընթերցման ժամանակ ընդդիմությանը հաջողվել է ձախողել քվեարկությունը: Օրինագիծն առաջարկում է գործարանի 935 մլն դրամի ընդհանուր հարկային պարտքերից դուրս գրել 510.1 մլն դրամի չափով տուգանքը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Գործարանն այդ պարտքերը կուտակել էր նախկին սեփականատեր, ձեռներեց Միխայիլ Բաղդասարովի օրոք: Գործարանի ունեցվածքն ու բաժնետոմսերը գրավ են դրված «ՎՏԲ Արմենիա» բանկում, իսկ ձեռնարկության նկատմամբ սկսվել է սնանկ ճանաչելու գործընթաց:

Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության համար կարեւորությոնը, նաեւԿոտայքի մարզի համար սոցիալական կարեւորությունը՝ (գործարանը ապահովում է 470 աշխատատեղ), մեկ տարի առաջ վարչապետի ղեկավարությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել: Կառավարությունն առաջարկում է գործարանին ազատել պարտքերի ծանրաբեռնվածության մի մասից, որպեսզի վերջինը կարողանա ավելացնել արտադրությունը ու լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել:

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Բաղդաասարովին պետք է պատասխանատվության կանչել: