Ոստիկանության Մարտունու բաժնի  ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 10.10-ին, 1968 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 33, 7.62 մմ տրամաչափի գնդացրի 5 փամփուշտ եւ նռնակի 1 պայթուցիչ ու  հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 18.45-ին, 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 43 փամփուշտ, ինքնաշեն 4 նռնակ` առանց պայթուցիչի, եւ 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանի փող ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը: