Վերջերս «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գրանցված ծննդկանի մահվան հարցը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Ըստ նրա, յուրաքանչյուր դեպքի հետ կապված հանձնաժողով է ստեղծվում, եթե հարուցվում է քրեական գործ, բոլոր նյութերը տրամադրվում են իրավապահ մարմիններին։ «Կոնկրետ այս դեպքում հարցը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում», – ասաց նախարարը։
«Մայրական մահացությունը Հայաստանում նվազել է: Գիտեք, որ այդ ցուցանիշը միջազգային կառույցների կողմից գրանցված ցուցանիշ է, սակայն սա մեզ չի կարող որեւիցե կերպ հանգստացնել: Մենք ամեն օրվա հսկողություն ենք դրել՝ բոլոր կրիտիկական դեպքերի հետ կապված: Եթե դեպքը չի ավարտվել մահվան դեպքով, դա չի նշանակում, որ մենք դա չպետք է խորը ուսումնասիրենք», – ասաց Արմեն Մուրադյանը։



























