Թուրքիայում 60-ամյա Սեմրա Օ.-ն դանակի 15 հարվածով սպանել է ամուսնուն՝ 75-ամյա Ռեջեփ Օ.-ին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Օրդու նահանգի Ալթընօրդուի շրջանում ընտանեկան վեճի ժամանակ ամուսնուն սպանած կինը դատարան տեղափոխվելու ժամանակ նշել է, թե միշտ ամուսիններն են սպանում կանանց, այս անգամ էլ թող կինը սպանի ամուսնուն։
Դատարանը կալանման որոշում է կայացրել նաեւ 19-ամյա դստեր նկատմամբ, ով օժանդակել է հոր սպանության իրականացմանը։




























