Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող  Գեւորգ Սաֆարյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է: NEWS.am-ի հետ զրույցում Գուորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ այն տեղի կունենա Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ մայիսի 20-ին:

Նշենք, որ  գործը գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:

Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ բացարկ են հայտնելու դատավորին: 

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Մնացական Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: