Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրել են փոխել երկրի օրհներգը: Համապատասխան պահանջագիրը տեղադրված է պետության ղեկավարի կայքում: Պահանջագրի տեքստում ասված է, որ անհրաժեշտ է օրհներգից հանել «Ուկրաինան դեռ չի մահացել» տողը:
Նշվում է, որ հայցվորի կարծիքով, դա անթույլատրելի է եւ ոչ հայրենասիրական:
Պահանջագրի տակ ստորագրահավաքը սկսվել է մայիսի 12-ին:




























