Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է«Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը («Deal of the Year–Energy Efficiency»)`2015թ-ին Հայաստանումջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար:
Ամերիաբանկն «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որը հաստատվել եւ ֆինանսավորվել է Կոմերցբանկի կողմից` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ: Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական եւ վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է 2,3 մլն ԱՄՆ դոլար,որից 1,91 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով:
Ստացված ֆինանսավորման շնորհիվ «Ալտերնատիվ էներգիա» ընկերությունը Չեխիայից ձեռք է բերել էներգախնայող բարձրակարգ սարքավորումներ, որոնք հնարավորություն ենընձեռումմեկ տարվա ընթացքում տնտեսելու 390,000 ԱՄՆ դոլարի էներգիա սովորական սարքավորումներով աշխատող ջերմոցային ընկերությունների համեմատությամբ, ինչպես նաեւ կրճատելու բնական գազի օգտագործումը 1,950,000 խմ-ի չափով:
Արդիական բարձրակարգ սարքավորումների օգտագործման շնորհիվ ընկերությունը
հնարավորություն է ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:
Ամերիաբանկը կարեւորելով ջերմոցային տնտեսությունների դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար` ակտիվորեն հանդես է գալիս ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորմամբ,մասնավորապես` էներգաարդյունավետություն եւ բարձր արտադրողականություն ապահովող սարքավորումների ներկրման համար: Հայաստանում ջերմոցային տնտեսությունների նախագծերի ավելի քան 70%-ի ֆինանսավորումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից:
Էներգախնայող եւ նորագույն տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման շնորհիվ ջերմոցային տնտեսությունները հնարավորություն են ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ, ողջ տարին ապահովել անխափան արտադրություն եւ նշանակալից ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ:


























