Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է նոր զորամասեր կառուցել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով այդ երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ադրբեջանական կողմն այսօր նոր զորամաս է շահագործման հանձնել շփման գծում տեղակայված զինվորական գումարտակի համար, որը կառուցվել եւ հագեցվել է ժամանակակից սարքավորումներով:





























