Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 05.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. ներսում կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 77 NV 767 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդը տեղում չէր) շրջվել է: