Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունը խուզարկություններ է անցկացնում Mitsubishi Motors-ի գրասենյակում, հայտնում է «Կիոդո» գործակալությունը։

Հաղորդվում է, որ խուզարկությունների պատճառը «վառելիքային սկանդալն» է՝ կապված կոնցեռնի մի շարք մոդելներում վառելիքի ծախսը պակաս ցույց տվող տեխնիկական փաստաթղթերի հետ։