Նոր Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ավելի լավ նախապատրաստվել ընտրություններից հետո բողոքներ ներկայացնելուն: Այս մասին մայիսի 13-ին հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԵԱՀԿ ներկայացուցչության կազմակերպած քննարկումների ժամանակ :

Նրա խոսքով, ընտրական գործընթացի մասնակիցներին այդ նպատակով լրացուցիչ ժամեր են տրամադրվում: «Թող դա ոչ մեկին անբավարար չթվա: Երբեմն կարեւոր կարող են լինել նույնիսկ 1-2 ժամը, իսկ մենք դրա համար 15.5 ժամ լրացուցիչ ժամանակ ենք տրամադրելու: Եվ այսպես, բողոքների ներկայացման ժամանակն այլեւս չի սահմանափակվելու քվեարկությանը հաջորդող օրվա ժամը 12:00-18:00 ժամանակահատվածով: Հիմա բողոքը հնարավոր կլինի նեկայացնել մինչեւ մյուս օրվա ժամը 09:30-ը»,- նշեց Հարությունյանը: