Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա աղջիկը հայտնաբերվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 19-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը:
Քանաքեռ-Զեյթունի բաժնի Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 12-ին, ժամը 10.55-ին, Հ. Մարտիրոսյանը հայտնաբերվել է Երեւանի Պարույր Սեւակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ:



























