Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել ընտրություններում ֆանտոմային ձայներից։ Այս մասին մայիսի 13-ին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԵԱՀԿ ներկայացուցչության կազմակերպած քննարկումների ժամանակ։

Ընդդիմադրի խոսքով՝ ինքը զարմացած էր ԸՕ նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից, որում եվրոպացի փորձագետները նորմալ են համարել քվեարկածների պաշտոնական ցուցակների հրապարակման արգելքը։ «Քվեարկածների անունները գաղտնի պահելու Կառավարության ցանկությունը ողջամիտ արդարացում չունի։ Մենք իսլամական պետություն չենք։ Հայաստանում բոլորը դեմքերը բաց են գնում քվեարկության։ Ընտրատեղամաս տանող թունելներ չկան, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ով է գնում քվեարկության։ Այդ դեպքում ինչու՞ թաքցնել քվեարկածների ցուցակները։ Դա պետք է, որպեսզի իշխանությունները նկարեն դատարկված շրջանների 600-700 հազար ձայները»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այդ ամենից հետո անկախ կամ ոչ անկախ դատարաններում բողոքարկելուց բացի, ոչ մի ելք չի մնում ընտրությունները։ Այդ ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում արդար իշխանություն հնարավոր է հաստատել միայն փողոցի շնորհիվ։