Քվեարկածների մասին տվյալների հրապարակումը, ըստ նոր ԸՆտրական օրենսգրքի, աննախադեպ քայլ կդառնա: Այս մասին մայիսի 13-ին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ԸՕ-ի վերաբերյալ ԵԱՀԿ-ի կազմակերպած քննարկումների ժամանակ:

Նա նկատեց, որ օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր արձագանքում Վենետիկի հանձնաժողովը կարեւորել է անձնական տվյալների պաշտպանությունն ու ընտրացուցակների գաղտնիության պահպանումը: Այդուհանդերձ, էլեկտրոնային գրանցման սարքերը տպագրելու ու տրամադրելու են քվեարկածների ցուցակը՝ ըստ ընտրատեղամասի համարների: Այդ տվյալները պաշտոնական չեն լինի, սակայն կարող են օգտագործվել որպես աշխատանքային փաստաթուղթ: «Եվ շահագրգռված կողմերը այդ ցուցակը ստանալու իրավունքի համար պայքարելու անհրաժեշտություն չեն ունենա»,- հավելեց Հովհաննիսյանը: