Գեղարքունիքի մարզում մայիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով միակ ողջ մնացած 2-ամյա Հասմիկը դուրս է գրվել հիվանդանոցից: NEWS.am-ի հետ զրույցում Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը նշեց, որ Հասմիկն արդեն լիովին ապաքինվել է եւ ապրում է տատիկի ու պապիկի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզում մայիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Գրիգորյանները Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ էին: Ամուսիններ Սուրեն եւ Մարգարիտա Գրիգորյաններն իրենց երկու անչափահաս երեխաների հետ գնալիս են եղել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղ՝ Մարգարիտայի մոր ծննդյան արարողությանը մասնակցելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզում մայիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած  3-ը մի ընտանիքի անդամներ էին՝ ամուսիններն ու նրանց 10-ամսական դուստրը: Մեքենայում գտնվող նրանց 2 տարեկան աղջիկը ողջ է մնացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ մյուս մեքենայի վարորդն ու 2 ուղեւորները, որոնք նույնպես մահացել են, Վարդենիս քաղաքից էին: