ԻՊ-ի չորս զինյալներ բուժվում են թուրքական Ղազիանթեպ քաղաքի Էրսին Արսլան հիվանդանոցում: Այս մասին գրում է Sputnik-ը՝ վկայակոչելով բուժհաստատության աշխատակիցներից մեկին:

Աղբյուրի հավաստմամբ, մայիսի 5-ի առավոտյան սիրիական սահմանին վիրավորված չորս ջիհադականների հիվանդանոց են տեղափոխել: Նրանք կյանքի համար վտանգ չներկայացնող հրազենային վնասվածքներ ունեն: Սակայն զինյալներին պաշտոնապես փաստաթղթերով չեն գրանցել հիվանդանոցում:

«Կարծում եմ՝ հիվանդանոցի ղեկավարությունը չի ցանկանում, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ մարդիկ այստեղ բուժվում են: Բժիշկներն ու բուժքույրերը չեն ցանկանում բուժել ԻԼԻՊ-ի զինյալներին, քանի որ աշխատակիցներից մի քանիսը Քիլիսում են ծնվել, որն ամեն օր հրթիռակոծվում է ԻԼԻՊ-ի վերահսկողության ներքո գտնող սիրիական տարածքներից»,- պատմել է բուժաշխատողը: