Գլխավոր խմբագիրների՝ աշխատանքից ազատվելուց հետո ՌԲԿ-ից հեռանալու մասին հայտարարել են նաեւ գլխավոր խմբագրի տեղակալը եւ բաժինների խմբագիրները:

Մասնավորապես, աշխատանքից ազատվելու մասին հայտնել է հոլդինգի տեխնոլոգիական բաժնի ղեկավար Պոլինա Ռուսյաեւան: «Ես ՌԲԿ-ում կաշխատեմ մինչեւ հունիսի 30-ը: Մինչ այդ՝ գրում ենք, դրանից հետո՝ աշխատում ենք որեւէ այլ տեղ: Խաղաղություն բոլորին»,- Facebook-ի իր էջում գրել է Ռուսյաեւան: Մինչեւ հունիսի վերջն աշխատելու որոշման մասին հայտարարել է նաեւ գլխավոր խմբագրի մեկ այլ տեղակալ Նադեժդա Իվանիտսկայան:

Ըստ «Ռոսբալտ»-ի, ՌԲԿ-ից հեռանում են նաեւ ՌԲԿ թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Յուլիա Յարոշը, ինչպես նաեւ ՌԲԿ-ի գլխավոր խմբագրի տեղակալ Պյոտր Միրոնենկոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ՌԲԿ-ի ղեկավարության հրաժարականների մասին՝ գլխավոր խմբագիր Ելիզավետա Օսետինսկայայի, գլխավոր խմբագրի տեղակալ Ռոման Բադանինի եւ նույնանուն թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսի: