Մայիսի 13-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խուդյակովի փողոցում՝ Ավան վարչական շրջանի թաղապետարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Higer» մակնիշի 4429Տ պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ 1945 թ. ծնված Ա. Հ.) եւ «Nissan Primera» մակնիշի 34 MV 445 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) :
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Primera» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



























