Motor1-ի ձեռքում է հայտնվել նոր սերնդի Audi A8-ի լրտեսական լուսանկարները։ Քողարկված մեքենան լուսանկարել են Ավստրիայում եւ Գերմանիայում ճանապարհային փորձարկումների ժամանակ։
Լուսանկարներից դատելով՝ սեդանը կլինի 2014-ի աշնանը ներկայացված prologue կոնցեպտ մեքենայի ոճով։ Մեքենան ներկայիս սերնդի մեքենայից կտարբերվի առաջին հերթին ռադիատոր ճաղավանդակով եւ ավելի նեղ դիմային լուսարձակներով, հայտնում է Motor-ը։
Սեդանը կլինի MLB Evo պլատֆորմի վրա, որն ընկած էր Q7 ամենագնացի եւ նոր սերնդի A4 սեդանի հիմքում։ Կոնստրուկցիայի թեթեւ նյութերի օգտագործման շնորհիվ մեքենայի զանգվածն ավելի թեթեւ է։





























