Թուրքիայի Թունջելի նահանգի (Դերսիմ)  Մազգիրթի շրջանում գտնվող հայկական պատմական ժայռ-եկեղեցին մեծ վնաս է կրել գանձագողերի պատճառով: Այս մասին հաղորդում է Akunq.net-ը։

Ըստ աղբյուրի` 5 մ բարձրություն և երկու փոքր պատուհաններ ունեցող սույն եկեղեցին ներկա պահին գանձագողերի թիրախն է հանդիսանում: Եկեղեցու վիճակը ողբալի է: Խորանը եւս քանդված է:

Նշվում է, որ  Թուրքիայի մյուս բազմաթիվ պատմական եկեղեցիների նման, այս եկեղեցին նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվում գանձագողերի կողմից: